Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Էդմոն Մարուքյան. Ի՞նչ գործընթաց է վտանգելու Արցախի ճանաչումը

Էդմոն Մարուքյան. Ի՞նչ գործընթաց է վտանգելու Արցախի ճանաչումը
11.12.2020 | 14:21

ԱԺ ԼՀԿ խմբակցությունը զբաղվել է Արցախի անկախության ճանաչման բանաձևի մշակման հարցով, դա գաղտնի գործընթաց է եղել, սակայն այս պահին նպատակահարմար չէ իրականացնելը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Այդտեղ որոշակի պետական գաղտնիք պարունակող հանգամանքներ կան, դրա հետ կապված չեմ կարող հարցին պատասխանել: Այսինքն՝ մենք նման գործընթաց սկսել ենք, բայց այդ գործընթացն այս պահին նպատակահարմար չէ իրականացնել: Դրա մեջ կա նաև այդ հարցը, որ անընդհատ ասվում է՝ Արցախն ինչո՞ւ չեք ճանաչում, ինչ սահմաններում, ինչ ձևով։ Այսինքն՝ եթե քաղաքական միավորը պատասխանատու միավոր է, ինքը պատասխանատվություն է կրում երկրի ճակատագրի, այս պահին եղած իրավիճակի հետ կապված, մենք չենք կարող քայլեր անել, որոնք կվտանգեն որևէ մեկի կյանքը կամ որևէ պրոցես։ Բայց մենք շուրջ մեկ ամիս դրանով զբաղվել ենք»,- նշեց Մարուքյանը: Հարցին, թե այդ հարցով իշխանության հետ կոնսուլտացիաներ եղե՞լ են, նա պատասխանեց․ «Ոչ թե պրոցեսներ, այլ կոնսուլտացիաներ են եղել համապատասխան մարմինների հետ»։

Դիտվել է՝ 3349

Մեկնաբանություններ